YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

Պատմություն և ավանդույթներ

«Արցախ Բրենդի Կոմպանի»-ն անկախ Հայաստանի առաջին ընտանեկան կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է Ասկերանի գինու կոմբինատի հիման վրա` շարունակելով 1922թ.-ին  հիմնած խմիչքի արտադրության ավանդույթները:
Գործարանը զբաղեցնում է 3 հա տարածք, ունի իր սեփական թթի, նռան, հոնի և խաղողի այգիները:
Հայ ժողովուրդը ունենալով այգեգործության և գինեգործության հազարամյակների փորձ, ունի մրգային բրենդիների արտադրության իր գաղտնիքները,որոնք փոխանցվում են սերնդե սերունդ: 
Իր հիմնադրման օրից ի վեր «Արցախ Բրենդի Կոմպանի»-ն արտադրում է  ազգային թունդ ալկոհոլային խմիչքներ` բացառապես բնական մրգերից, ինչպես նաև կոնյակ, գինի և ցորենի օղի: Լավագույն մասնագետները գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ փորձում են ստեղծել կատարյալ խմիչքների հավաքածու: 
«Արցախ» թունդ ալկոհոլային խմիչքների հավաքածուն չափազանց էլեգանտ և հարուստ է և պարգևում է աներևակայելի հետաքրքիր և յուրահատուկ համտեսի փորձ:

Արցախ Բրենդի Կոմպանի