YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

Տեռուառ

Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Հայաստանը խաղողի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Հայերի համար խաղողի վազը խաղաղության և բարօրության յուրահատուկ խորհրդանիշ է: Երկար ամառները վառ արևով ու բարձր ջերմաստիճանով և հակադրական զով գիշերները հանգեցնում են աճի ընթացքի երկարաձգման և հետաձգում են բերքահավաքը: Քարքարոտ, կրաքարով հարուստ հողը, թույլէ տալիս խաղողի վազին պահպանել խոնավությունը, իսկ տաք ամառային եղանակը և դանդաղ հասունացման ընթացքը ապահովում են հայկական խաղողներին բնորոշ բարձր շաքարյանություն, որը հավասարակշռում է բնական թթվայնությունը: Խաղողի վազը ձմեռային ցրտին չի դիմանում, այդ պատճառով էլ Հայաստանի որոշ շրջաններում, ուշ աշնանը, այն ծածկում են հողով: Սա կոչվում է այգեթաղ: Խաղողի բերքահավաքը` այգեկութը, շատ հին ժամանակներից համարվում է տոն և ընդունված է խողողի բերքը օրհնել: Այդ իսկ պատճառով, խաղողից պատրաստված ցանկացած բան համարվում է օրհնված:

Տեռուառ