YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

նռան գինի

ՆՌԱՆ գինին, պատրաստված է մեր սեփական այգիների հատընտիր նռերից, որոնք հավաքվում են հասունության առավելագույն պահին: Այս գինին համեղ է, թեթև և թարմացնող: Նռան գինու պատրաստման գործընթացը ավելի երկարատև է, խմորման ընթացքը անցնում է ցածր ջերմաստիճանների պայմաններում, որը թույլ է տալիս լիովին պահպանել նռան օգտակար հատկությունները, ինչպես նաև մրգային թարմ համն ու բույրը: ՆՌԱՆ կիսաքաղցր գինին օժտված է հագեցած մուգ կարմիր գույնով, ընդգծված և արտահայտիչ թարմ նռան համով և տտիպությամբ: Տանինները զգալի են, բայց չափավոր: Բույրը հարմոնիկ՝ հասունացած նռան երանգներով: Հաճելիորեն խմվում է որպես կոկտեյլային գինի՝ թեթևակի սառեցված: Խորհուրդ է տրվում համադրել փափուկ պանրի տեսակների, մրգերի և աղանդերի հետ:

Նռան գինին ունի 3 անգամ ավելի հակաօքսիդանտներ, քան խաղողի կարմիր գինին:
Թնդությունը՝ 15%, քաղցրություն՝ 3-6%
Մատուցման ջերմաստիճանը՝ +15°С, պահման ջերմաստիճանը՝ +5°C մինչև +20°C

նռան գինի