YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

Արցախ Հոնի

«Արցախ Հոնի» յուրահատուկ համով այս ըմպելիքը պատրաստելու համար օգտագործում են մանր, բայց շատ անուշահամ վայրի հոնը:Մեկ լիտր հոնի բացարձակ սպիրտ ստանալու համար անհրաժեշտ է մոտ 35 կգ հոն: Արտադրության գործընթացը չափազանց աշխատատար է և բարդ, սակայն ստացված արդյունքը գերազանցում է բոլոր սպասումները: «Արցախ Հոնի»-ն ունի անզուգական համ ու բույր: Կատարյալ ընդարձակվող բույրը այնպիսի զգացողություն է ստեղծում, ասես վայելում ես թարմ հոն:

«Արցախ Հոնին» արժանացել է ոսկի մեդալի ՌԴ գյուղատնտեսության նախարարության 6-րդ միջազգային ֆորումին, 2006թ., արծաթե մեդալի «Wine and Spirits Competition» Չեխայում 2006թ և 2014թ. Լաս Վեգասում Ամերիկայի ալկոհոլային խմիչքի մեծածախ վաճառքի ասոցեացիայի 71-րդ համաժողով-ցուցահանդեսին, 2002թ Արմպրոդէքսպո ցուցահանդեսին` բրոնզե մեդալի:

Արցախ Հոնի