YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

Արցախ Թթի արծաթափայլ

«Արցախ Բրենդի Կոմպանի»-ի մասնագետները մշակել են տակառներում «Արցախ» մրգային խմիչքների  հնացման տեխնոլոգիան: Բազմաթիվ փորձերն ու փորձարկումները ցույց են տվել, որ թթի սպիրտերի հնացման համար լավագույնն է հենց հարազատ թթի փայտից պատրաստված տակառը: Թթի փայտը որակով չի զիջում կաղնու փայտին: Իր բարձր ամրության  ու խտության շնորհիվ` թթի փայտը օգտագործում են ազգային երաժշտական գործիքների պատրաստման համար: Մասնագետների կարծիքով «երգող» փայտից տակառները անկրկնելի բույր են հաղորդում այս յուրատեսակ խմիչքներին:

«Արցախ Թթի Արծաթափայլ» թունդ ալկոհոլային խմիչքը պատրաստվում է ոչ պակաս քան 1 տարի թթենու տակառներում հնացված թթի սպիրտերից, որոնք էլ հաղորդում են արևային երանգ: «Արցախ Թթի Արծաթափայլ»ն օժտված է էլեգանտ համով և թթենու այգիների նուրբ բույրով:

Ոսկե մեդալ;
Արմպրոդէքսպո ցուցահանդես, 2001, ՀՀ
Արմպրոդէքսպո ցուցահանդես, 2002, ՀՀ

Արծաթե մեդալ;
«Երևանյան տոնավաճառ», 2000թ, ՀՀ
«Acquavite d’oro» ,2011, Իտալիա.

Արցախ Թթի