YOU HAVE TO BE OVER 18 TO ENTER THIS SITE

Are You of legal drinking age?

Artsakh Brandy Company

թութ

Սպիտակ թութը իրավամբ անվանում են «հատապտուղների թագուհի», իսկ թթի ծառը դեռ հնուց պատվում են որպես «Կենաց ծառ»` չարի դեմ մոգական ուժ ունեցող:  Թթենին տվեց մարդկությանը ոչ միայն ամենաթանկ ու արժեքավոր գործվածքը, այլ նաև քաղցր պտուղներ և ևս մի թանկարժեք ընծա`անկրկնելի թունդ ալկոհոլային խմիչք, որը առողջացնում է հիվանդներին, երիտասարդացնում ծերերին, բուժում է վերքերը և զվարթացնում սիրտը: Թթի ըմպելիքի բոլոր այս զարմանահրաշ հատկությունները հայտնի էին Հայոց աշխարհում դեռ վաղուց: Դրա բարերար ազդեցությունն զգացել է անգամ արքայից արքա Ալեքսանդր Մակեդոնացին դեպի Պարսկաստան և Հնդկաստան իր հաղթական արշավի ժամանակ, երբ անցնում էր Հայաստանով և այս օրհնյալ երկրի հյուրն էր:
Թթի քաղցրահամ պտուղները հավաքում են հունիս ամսին, երբ դրանք հասնում են իրենց քաղցրության գագաթնակետին: Հասնելուն պես պտուղները թափ են տրվում `ձեռքով կամ մահակով, հատուկ կտավների վրա, որոնք ձգվում են ծառի տակ:

Արցախ Թթի